Բարնաուլում վայրէջքի ժամանակ բռնկված Boeing-767-ի ուղևորները պատմել են միջադեպի մանրամասները:
Ուղևորներից մեկը հայտնել է, որ բուն վայրէջքը կոշտ չի եղել, ուղղակի մարդիկ օդանավը լքելու ժամանակ խուճապի են մատնվել, հրմշտել են իրար, ինչի արդյունքում շատերը վնասվածքներ են ստացել:
Մեկ այլ ուղևոր պատմել է, որ մարդկանց սկսել են արագ դուրս հանել անմիջապես վայրէջքից հետո: Մարդիկ խուճապի են մատնվել, երբ օդանավի մեջից նկատել են դրսում կանգնած հրշեջ ավտոմեքենաները:
Միջադեպի պահին օդանավում եղել է 334 ուղևոր, անձնակազմի 10 անդամ: Տուժածների թիվը հասնում է 56-ի: