Ռուսաստանցի գործարար Ալեքսեյ Մորդաշովը որդիներին` Կիրիլին և Նիկիտային, դոլարային միլիարդատիրոջ կարգավիճակ է տվել: Ինչպես հայտնում է Forbes-ը, գործարարը նախ որդիներին է տվել TUI-ում իր մասնաբաժինը, որը գնահատվում է 1,14 միլիարդ դոլար:
Դրանից հետո գործարարը որդիներին է հանձնել նաև Nordgold ընկերությունում իր մասնաբաժինը:
Իր մտադրության մասին գործարարը հայտնել էր դեռ փետրվարին` նշելով, որ այդ կերպ ցանկանում է որդիներին ներգրավել բիզնեսի աշխարհ: Հիմա Մորդաշովի որդիներից յուրաքանչյուրի կարողությունը հասնում է մոտ 1,77 միլիարդ դոլարի:
Ինքը` ավագ Մորդաշովը, Ռուսաստանի 4-րդ ամենահարուստ մարդն է` 20,5 միլիարդ դոլար ունեցվածքով: