Չինական «Xiamen» ավիաընկերության ուղևորուհին թռիչքի ժամանակ բացել է վթարային դուռը՝ ասելով, որ սրահում շատ տոթ է: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Դեպքը տեղի է ունեցել Տիանհեի միջազգային օդանավակայանում, երբ ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի Չինաստանի Լանժոու քաղաք:
Բորտուղեկցորդուհիները զգուշացրել են ուղևորուհուն, որ չի թույլատրվում բացել դուռը, քանի որ վերջինս նստած է եղել վթարային ելքի մոտ: Սակայն կինն ասել է, որ սրահում տոթ է և ցանկանում է մաքուր օդ շնչել, որից հետո շրջվել է և պտտել բռնակը:
Անձնակազմի անդամները դեպքի մասին հաղորդել են ոստիկանության ծառայողներին, որից հետո կինը հեռացվել է ինքնաթիռից:
Չինական օրենսդրության համաձայն՝ օրինախախտները, որոնք վնասում են օդանավը, պետք է դատապարտվեն 10-15 օրվա ազատազրկման: