ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Սոլսբերի քաղաքում նույն կայարազորում աշխատող 7 հրշեջի կանայք մոտավորապես նույն ժամանակում ծննդաբերել են: Այս մասին հայտնում է WNBC տեղեկատվական պորտալը:

Կանայք լրագրողներին ասել են, որ չեն պատրաստվել միաժամանակ հղիանալ և չգիտեին միմյանց՝ երեխաներ ունենալու ծրագրերի մասին․ «Երևի մեր ամուսիններն են դա պլանավորել»,-կատակել է նրանցից մեկը: