Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, մասնակցել է «Fashion 4 Development»-ի առաջին տիկնանց տարեկան ընթրիքին, որտեղ հայտնվել է կապույտ տաբատով և կոստյումով, որը կրել է ամբողջովին մերկ մարմնին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ելենայի ինսթագրամի էջի հրապարակմանը։
Վերոնշյալ ճաշն անցկացվում էր ի պաշտպանություն ՄԱԿ-ի Հազարամյակի նպատակների զարգացման, որի ժամանակ ներկա էին նաև նորաձևության պատվավոր ներկայացուցիչներ։
Առաջին տիկնոջ հետևորդները բարձր են գնահատել նրա հանդերձանքը․ «Առաջին տիկինը, ընդհանուր առմամբ, հեքիաթ է», «Գեղեցկություն, իսկ զգեստներն իսկապես լավն են»:
Այնուամենայնիվ, ոմանք նկատել են առաջին տիկնոջ կերպարի թերությունները և առաջարկել են կոստյումը զարդարել աքսեսուարներով, օրինակ՝ քորոցով:
https://www.instagram.com/p/B21UVxXiXwn/?utm_source=ig_embed&utm_campaign=dlfix&fbclid=IwAR2fUR0MBxTaa_VAFzhkFk_VhMf1IyV6s2jbfEJRfhhXQG61AFnzg6ZpNC0