Քաղաքական Միջազգային 

Համացանցում քննարկում են Զելենսկիի դեմքի արտահայտությունը, երբ Թրամփը խոսել է Պուտինի մասին

Ռուս հեռուստահաղորդավար Օլգա Սկաբևան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի դեմքի արտահայտությունը, երբ Դոնալդ Թրամփը խոսել է իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի մասին: Այս մասին լրագրողը գրել է Telegram-ի իր էջում, փոխանցում է Լենտան։

«Զելենսկիի դեմքը Թրամփի խոսքերի ընթացքում. «Ես իրոք հուսով եմ, որ դուք կբարիշեք Պուտինի հետ»», Fox News-ի կողմից հրպարակված լուսանկարն այսպես է վերնագրել լրագրողը:

Լուսանկարում Ուկրաինայի նախագահի դեմքն արտահայտում է բացասական հույզեր:

Սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի շրջանակներում, երկկողմ հանդիպման ընթացքում, Թրամփը Զելենսկիին խորհուրդներ է տվել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ՝ հայտարարելով երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին:

Թրամփը նաև հույս է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը և Զելենսկին անձնական հանդիպում կունենան, որի ընթացքում կարող են քննարկել խնդիրները․ «Դա հսկայական նվաճում կլիներ: Ես հավատում եմ, որ նախագահ Պուտինը կցանկանար ինչ-որ բան անել»,-ասել է Թրամփը։

Նույն շարքից