ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն իր էջում գրում է.
«Սիրելի գործընկերներ,
Այսօր առավոտյան դուք ԵՊՀ-ի անունից շատ կարևոր հաղորդագրություն եք ստացել, որտեղ մանրամասն պարզաբանվում են վերջերս հասարակական քննարկման դարձած բազմաթիվ կարևոր հարցեր։ Քանի որ ինձ հանձնարարվել էր միայն ուղարկել ու տեղադրել, ես բարեխղճորեն արել եմ ինձ տրված հանձնարարականը։ Ավելի ուշ ծանոթանալով տեքստին՝ հայտնաբերել եմ, որ այնտեղ կան ուղղագրական և կետադրական բազմաթիվ սխալներ։ Խնդրում եմ՝ ուղղեք տեքստը՝ ըստ ներկայացվող տարբերակի»։