Բիզնես Հասարակություն 

Սոչին 42 մլն դոլար կաշխատի օլիգարխների այցերից. ԶԼՄ-ներ

Օլիմպիական խաղերի անցկացման շրջանում Սոչիի օդանավակայանը բիզնես-օդանավեր ընդունելու 650 հայտ է ստացել, հայտնում է RBC-ն՝ «Բազել ԱԷրո»-ի ներկայացուցչին հղումով։

 

Նման օդանավերի սպասարկման միջին փաթեթը 64 000 ԱՄՆ դոլար է: Բարձր գինը պայմանավորված է նրանով, որ հայտերի մեծ մասը խաղերի բացման և փակման` ամենապիկ օրերի համար են:

 

Եվ միայն բիզնես-չվերթներից Սոչիի օդանավակայանը կարող է 42 մլն դոլար գումար վաստակել:

 

Աղբյուրը նշում է, որ, համեմատության համար, 2012-ին ավիահանգույցի եկամուտը 70 մլն դոլար է կազմել:

 

Եվրոպայում բիզնես օդանավերի համար օդանավակայանում սլոթեր ամրագրելու կարիք չկա, քանի որ դրանք թռչում են ծանուցային կարգով: Դա պայմանավորված է նաև օդանավակայանների աշխատանքային հնարավորություններով. օրինակ՝ Դավոսի հանդիպման ժամանակ շվեյցարական օդանավակայանը 1500 բիզնես-չվերթ է ընդունում, իսկ Սոչիի օդանավակայանը ստիպված է աշխատել իր հնարավորությունների գերլարումով:

Նույն շարքից