Հասարակություն Բարի օր 

Փրկարարների աշխատավարձը կբարձրանա` հասնելով միջինը 130 հազար դրամի

Այսօր` սեպտեմբերի 26-ին, կառավարությունը քննարկեց ու ընդունեց նախագիծ, որով առաջարկվում է բարձրացնել փրկարարական ծառայության աշխատակիցների աշխատավարձը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ այսօր փրկարարները ստանում են միջինը 85-90 հազար դրամ աշխատավարձ, իսկ փոփոխությունից հետո այն կկազմի միջինը 130 հազար դրամ: Ընդ որում, փոփոխությունը մասնավորապես վերաբերում է ստորին օղակի աշխատակիցներին:

Խնդիրը լուծելու համար 2019 թվականի պետական բյուջեից կտրամադրվի հավելյալ 475 միլիոն դրամ, իսկ 2020 թվականի բյուջեից` 1 միլիարդ 903 հազար:

Նույն շարքից