Ընդհանրապես նշանակովի պաշտոններում հրաժարական չի լինում, ազատման դիմում է լինում: Պետք է այս տրամաբանության մեջ հարցը դիտարկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկության մասին:
Գրիգորյանի խոսքերով, Վանեցյանը հեռացել է վարչապետի որոշմամբ, հենց վերջինս է նշանակում այս կամ այն մարդուն կամ ազատում պաշտոնից:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչն է եղել Վանեցյանին հեռացնելու պատճառը, ԱԽ քարտուղարը նշեց, որ վարչապետը հնարավորինս բաց խոսել է այդ մասին` գոհ չի եղել կատարված աշխատանքից. «Այս որոշումը գտնվում է վարչապետի լիազորությունների գոտում»: