Քաղաքական 

Բացահայտված է Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկության պատճառը

Հետհեղափոխական Հայաստանում բոլորի նկատմամբ կան մեծ պահանջներ: Հնարավոր է, որ որոշ մարդիկ չկարողանան այդ պահանջներն իրականություն դարձնել: Խնդիր կա Հայաստանում լայնամասշտաբ բարեփոխումներ անելու մասով: Հեղափոխության ընթացքում հնչեցված որոշ գաղափարներ պետք է իրականություն դառնան: Որոշ գերատեսչության ղեկավարներ չեն կարողանում դա անել: Դրա համար վարչապետը որոշում է կայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկության մասին:

Ինչ վերաբերում է Վանեցյանի հայտարարությանը, որ նա կարող է խոսել, ԱԽ քարտուղարը նշել է, որ չգիտի, թե ինչի մասին է ուզում խոսել վերջինս. «Դժվար է կռահել»:

Գրիգորյանը հույս է հայտնել, որ Արթուր Վանեցյանի խոսացածը չի վտանգի Հայաստանի անվտանգությունը:

Ինչ վերաբերում է Վանեցյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն, Գրիգորյանն ասել է, որ այդ մասին իրավապահները պետք է խոսեն:

Նույն շարքից