Հասարակություն 

Մանվել Գրիգորյանի դեպքում մահվան սպառնալիք չկա, կան խրոնիկական հիվանդություններ. Արսեն Թորոսյան

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հենց սկզբից մեր ուշադրության կենտրոնում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ նախարարությունն օրենքի ուժով այդ թվում մասնակցում է նաև փորձաքննություններին. «Բացի դրանից, քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո նա մշտական հսկողության տակ է գտնվում: Ներգրավված են նաև արտասահմանցի բժիշկներ»:

Նախարար Թորոսյանի խոսքերով, Գրիգորյանի վիճակը կայուն է, անհանգստանալու հրատապ որևէ բան չկա. «Համաձայն չեմ մեղադրանքների հետ, որ նրան սպանում են: Ամեն ինչ արվում է ցանկացած մարդու առողջությունը պահպանելու համար՝ անկախ նրա իրավական կարգավիճակից»:

Նախարարը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի դեպքում մահվան սպառնալիք չկա, կան խրոնիկական հիվանդություններ, ինչպես բազմաթիվ քաղաքացիների մոտ, ովքեր բուժում են ստանում ստացիոնար կամ տնային պայմաններում. «Այս դեպքում ստացիոնար է, քանի որ դրա անհրաժեշտությունը կա»:

Նույն շարքից