Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ հետհեղափոխական Հայաստանում ընդհանրապես ավելի շատ հրաժարականներ պետք է լինեին, քան` կան:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ մեկ րոպե անգամ չի մտածի հրաժարական տալու մասին, եթե վարչապետը դժգոհ լինի իր կատարած աշխատանքից. «Ընդհանրապես համարում եմ, որ դա էլ քաղաքական պատասխանատվության մի մաս, երբ կառչած չես լինում որևէ մի բանից: Մենք բոլորս այս հնարավորությունը ստացել ենք դրական փոփոխություններ բերելու համար: Եթե մի օր պարզվի, որ թերանում ենք մեր աշխատանքում, ավելի ճիշտ բան, քան գործն ուրիշին թողնելը, չկա»:
Ինչ վերաբերում է Վանեցյանի պաշտոնանկությունը Դավիթ Սանասարյանի գործի հետ կապելուն, նախարարը ասել է, թե չի կարծում, որ նման բան կա:
Նախարար Թորոսյանը չի ցանկացել խոսել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ իր կոնֆլիկտի մասին` նշելով, որ այդ մասով ամեն ինչ ասված է: