Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի հաջորդ ղեկավարը կարող է լինել միայն նա, ում կընտրի ժողովուրդը:
«Մենք չունենք տրանզիտային իշխանություն: Մեր նախագահն ընտրվելու է միայն ժողովրդի կողմից»,-ասել է նա:
Լուկաշենկոն հերքել է տեղեկությունները, թե ժառանգորդ է փնտրում:
Բելառուսի նախագահը նշել է, որ շարունակելու է պաշտոնավարել, քանի դեռ առողջությունը թույլ է տալիս դա անել և ունի մարդկանց վստահությունը. «Ես մինչև մահ նախագահ չեմ լինելու: Ես ուզում եմ ինչ-որ մի օր ապրել սովորական մարդկանց նման հանգիստ»: