Քաղաքական 

Արթուր Վանեցյանն իր հայտարարությամբ աղբամանն է նետել ուսադիրները. ԱԽ քարտուղար

Այսօր` սեպտեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի խոսքերի մասին, որ իր հայտարարությամբ Արթուր Վանեցյանն ուսադիրները նետել է աղբամանը:

Գրիգորյանի խոսքերով, վարչապետի ասածը համապատասխանում է իրականությանը:

Ինչ վերաբերում է քննարկումներին` արդյո՞ք վարչապետը գլխավոր գերագույն հրամանատար է, թե` ոչ, Գրիգորյանը մեջբերեց Սահմանադրության համապատասխան կետն ու հարց հնչեցրեց` «Հայաստանը հիմա պատերազմի մեջ է, թե` ոչ: Փաստացի մենք պատերազմի մեջ ենք: Հասկանում եմ, որ սահմանադրությունը շատ կարևոր է, սակայն այն ֆիքսել է մի բան, որն իրականության հետ խնդիրներ ունի»:

ԱԽ քարտուղարը պնդեց, որ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է, իսկ ինքը բազմիցս խոսել է բացի մասին: Խոսքն այն մասին է, որ վարչապետը գլխավոր գերագույն հրամանատար է միայն պատերազմի ժամանակ:

Նույն շարքից