«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դեմ:
Ինչպես հայտնում են Դատական տեղեկատվական համակարգից, հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատգամավորին հերքել զրպարտություն համարվող տվյալները, գումար փոխհատուցել գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար և բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը: