Tesla-ի ոստիկանական մեքենայի մարտկոցը նստել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հանցագործին հետապնդելիս: Այս մասին հայտնում է CNN- ը:
Նշվում է, որ ոստիկանը Սանտա Կլարա քաղաքում հետապնդել է հանցագործին, որը չի կատարել ոստիկանության պահանջները և մեծ արագությամբ փորձել է թաքնվել։
Ոստիկանը նկատել է, որ մարտկոցը կբավականացնի ընդամենը 9 կմ, որից հետո այդ մասին տեղյակ է պահել գործընկերներին և հայտնել, որ չի կարող շարունակել հետապնդումը:
Հայտնի չէ, թե ինչու մեքենան լիովին չի լիցքավորվել մինչև հերթափոխը:
Վարչաշրջանի ոստիկանությունից ասել են, որ ժամանակ առ ժամանակ այդպես պատահում է, երբ սպան վերադառնում է ոստիկանության բաժանմունք և այլևս չի մեկնում հանձնարարությունների:
Կալիֆոռնիայի ոստիկանության պարեկային մեքենաները, որոնք հետևել են Tesla մեքենային, շարունակել են հետապնդումը, սակայն 10 րոպե անց դադարեցրել են այն՝ անվտանգության նկատառումներից ելնելով։