Հասարակություն 

Մայրը կոտրել է որդու ձեռքը տնային աշխատանքում թույլ տված սխալների համար

Քննիչները ավարտել են գործի քննությունը Ալթայի երկրամասի 36-ամյա բնակչի դեմ, ով ծեծի է ենթարկել իր 7 տարեկան որդուն և կոտրել նրա ձեռքը: Այս մասին հաղորդվում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային գրասենյակի կայքում:

Հետաքննության համաձայն՝ 2018-ի օգոստոսից մինչև 2019-ի հունվար ամիս կինը ծեծի է ենթարկել երեխային՝ դպրոցական առաջադրանքները չկատարելու համար:

Փետրվարին երեխան կոտրված ձեռքով դպրոցից տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ մայրը նրան վնասվածք է հասցրել տնային աշխատանքում կատարած սխալների պատճառով:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասով: Իր մեղավորությունը նա չի ընդունել, հրաժարվել է ցուցմունք տալ:

Գործն ուղարկվել է դատարան, երեխային վերցրել են ընտանիքից և տեղափոխվել մորաքրոջ տուն:

Կնոջը սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Նույն շարքից