Քաղաքական Միջազգային 

Լուկաշենկոն պատմել է, թե ինչ խնդրանքով է Զելենսկին դիմել իրեն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հետաձգել է նավթավերամշակման գործարանի նախատեսված վերանորոգումը՝ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի խնդրանքով: Բելառուսի առաջնորդի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։

«Վերջերս Զելենսկին զանգահարեց և ասաց, որ բերքահավաքի ընթացքում Ռուսաստանը դադարեցրել է նավթամթերք մատակարարել Ուկրաինա, և օգնություն խնդրեց»,-ասել է Լուկաշենկոն ուկրաինական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նախագահի խոսքով, նա այդ հարցը քննարկել է նավթավերամշակման գործարանի ղեկավարների հետ, որից հետո ընկերությունը հետաձգել է վերանորոգումն Ուկրաինա նավթամթերք մատակարարելու համար․ «Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի Ուկրաինան ստանա իր անհրաժեշտ նավթամթերքները: Եթե մենք խոսում ենք վստահության ամրապնդման միջոցառումների մասին, ապա սա այդպիսի միջոցառումներից էր»,-ավելացրել է նա:

Նույն շարքից