Հայաստան Քաղաքական 

Սենց որ գնա, հարցաքննության հրավիրվողների հերթն ինձ ու Ալլա Պուգաչովային էլ կհասնի. ԲՀԿ-ական պատգամավոր

Երկիրը նմանվել է ալեկոծ ծովում հայտնված աննավավար նավի... Այս մասին գրում է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Տնտեսական հեղափոխության չիրացված խոստումի սպասումից հավատավոր ժողովրդին շեղելու մոլուցքը հասնում է իր անտրամաբանական պիկին:

Լավ, ասենք՝ մարտի 1-ի դեպքերի հետ օրը մի անուն շրջանառության մեջ դնելով՝ ինչի՞ է հասնելու իշխանությունը...

Սենց որ գնա, հարցաքննության հրավիրվողների հերթն ինձ ու Ալլա Պուգաչովային էլ կհասնի: է, լավ, էլի թող հասնի, բայց ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո. որ ինքը տերով է, մենք՝ անտեր՞...

Բավական է խաղալ ժողովրդի համբերության հետ...

Կամ պետք է խոստովանել, որ խաբել եք, կամ, որ ապիկար եք կրել ստանձնած պատասխանատվությունը...»,-գրել է Պետրոսյանը:

 

Նույն շարքից