Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահապանության վարչության կողմից ս/թ սեպտեմբերի 28-29-ին,ժամը 10:00-ին, Խաչքարերի պուրակում (Գարեգին Նժդեհի արձանի հարակից տարածք) տեղի կունենա բացօթյա ցուցահանդես-տոնավաճառ` կանաչապատող ընկերությունների մասնակցությամբ:
Ցուցահանդեսի շրջանակներում հանրությանը կտրամադրվի պատշգամբային կանաչապատման համար մասնագիտական խորհրդատվություն: Այնուհետ նախաատեսվում է անցկացնել տարվա լավագույն կանաչապատ պատշգամբ համաքաղաքային մրցույթը: