Հասարակություն 

Կեղծ արժեքները խեղաթյուրում են հայկական դարերով ձևավորված արժեհամակարգը․ Ռ․ Հայրապետյան

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Համացանցում Կոմիտաս ցիտող ու Կոմիտասի տաղեր տարածողների մեծ մասը հազիվ թե իրական արժեքները գնահատել իմանա։

Մենք ծիլեր տված արատներ ունենք, ովքեր Կոմիտասին կարող են համեմատել ինչ որ ռաբիս անորակի հետ, ովքեր Մոնթեի կերպարը կարող են աղավաղել կրկին տանելով անհամաչափ ու անթույլատրելի համեմատություններ։

Քչերը գիտեն, որ Կոմիտասը Փարիզում բուժվելու բոլոր հնարավորւթյուններն ուներ հենց միայն այն միջոցներով, որը որ հավաքվել էր նրա բուժման համար բացված ֆոնդին։ Բայց նրա այդ վիճակը ձեռնտու էր շատերին․․․ողբալու, վիզ ծռելու ու անարգվածի պիտակը ամուր պահելու համար։

Այսօր մենք ունենք Մանսուրյան, ում էլի չենք գնահատում ըստ արժանվույն։ Մանսուրյան, ում գոյությունը ցանկացած ազգի համար մեծագույն հպարտություն է, ում լսում են աշխարհի բոլոր լեզուները կրողների սրտերը, բայց տոգորվում են նույնակերպ։

Արժեքնրը պահել և գնահատել է պետք միշտ ու ամենուր։
Գնա մեռի արի սիրեմ-ը մեր ժողովրդական խոսքն է, բայց իրական հային արհեստականորեն է փոխպատվաստված։

Կեղծ արժեքները իրական վտանգ են ներկայացնում, դրանք խեղաթյուրում են հայկական, դարերով ձեւավորված արժեհամակարգը, մեր գիտակցությունը, եւ ներքին հակասություն ու հակամարտություն առաջացնում:

Սիրենք ու պահենք մերը»։

Նույն շարքից