Քաղաքական 

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀԱԷԿ

Նախարար Սուրեն Պապիկյանը գրում է․

«Այցելեցինք ատոմակայան՝ ծանոթանալու մեր երկրի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող կառույցի արտադրատնտեսական գործունեությանը, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։
Շրջայցի ընթացքում եղանք տուրբինային արտադրամասում, ծանոթացանք անվտանգության համակարգերի տեխնիկական հագեցվածությանը։

ՀԱԷԿ-ի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, խոսելով ոլորտի առաջիկա անելիքների մասին, ընդգծեցի, որ առաջիկայում նախատեսվող արդիականացման միջոցառումներով և ձեռքբերումներով է պայմանավորված լինելու ոլորտի նկատմամբ երիտասարդության շրջանում հետաքրքրվածության մակարդակի բարձրացումը և նոր մասնագետների ներգրավումը։ Այս առումով կարևորեցի ՀԱԷԿ-ի աշխատակիցների ներդրումը Հայաստանի էներգահամակարգի կայունության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների ու հմտություններն և երկարամյա փորձառության փոխանցումը երիտասարդ մասնագետներին»։

Նույն շարքից