Բիզնես Քաղաքականություն 

2013թ. 40 հազար մարդ դադարել է հաց ուտել.Միքայել Մելքումյան

analitik.am

Հայաստանում 2013 թ. 40 հազար մարդ դադարել է հաց ուտել: Այս մասին ՀՀ ԱԺ-ում փետրվարի 4-ին հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր,  տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ նման եզրակացություն կարելի է կատարել 2013թ. հունվար-դեկտեմբեր ամիսների վիճակագրական տվյալներից: Հայաստանում հացի արտադրությունը 2012թ. համեմատ նվազել է 3,9 հազար տոննայով (296,8 –ից մինչեւ 292,հազար): «Եթե մեկ անձի համար  հացի օրական միջին սպառումը հաշվենք 300-330գ, ապա կարելի է եզրակացնել, որ Հայաստանի բնակչությունը նվազել է 40 հազարով », – հայտարարել է Մելքումյանը:

Նա նաեւ նշել է, որ վիճակագրական տվյալները վկայում են Հայաստանի արդյունաբերության տնտեսական համակենտրոնացման  մասին. կրճատվում են  փոքր ձեռնարկությունների աշխատատեղերը: «Այսպես, 2013թ. փոքր բիզնեսում մենք կորցրել ենք հազար աշխատատեղ», - հայտարարել է Մելքումյանը: Իսկ 2000 խոշոր ձեռնարկատերերից 116-ը տալիս են ընդամենը 80% արտադրանք: 

Պատասխան խոսքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ բիզնեսի կոնցենտրացումը արգելված է օրենքով:  «Մեր խնդիրն է, որպեսզի ընկերությունները չչարաշահեն իրենց գերիշխող դիրքը», – հայտարարել է նա:

Նույն շարքից