Հասարակություն 

Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն՝ ի հիշատակ Ժակ Շիրակի

Փարիզի Էյֆելյան աշտարակի լուսավորությունն այս գիշեր կմարվի՝ որպես հարգանքի տուրք երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին, որն այսօր մահացել է 86 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին:

Որպես կանոն, Էյֆելյան աշտարակի լուսավորությունը միացվում է մինչև 01:00-ը տեղի ժամանակով, որից հետո կմարվի: Փարիզի քաղաքապետարանը հաճախ որոշումներ է կայացնում լուսավորության վաղաժամ անջատման մասին՝ կապված ոչ միայն Ֆրանսիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների հետ, այլև ողջ աշխարհում:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ավելի վաղ հրահանգել է իջեցնել պետական դրոշները բոլոր պաշտոնական շենքերում: Նշվում է, որ Շիրակը սերտորեն կապված էր ֆրանսիական մայրաքաղաքի կյանքին. 1977-ին նա դարձել էր վերջին երկու հարյուրամյակում առաջին ընտրված քաղաքապետը: Մայրաքաղաքը նա ղեկավարել է 18 տարվա ընթացքում:

Նույն շարքից