Հասարակություն 

Մայքլ Ջեքսոնի թիկնապահը բացահայտել է «փոփ արքայի» գաղտնիքներից մեկը

Լեգենդար փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի թիկնապահ Մեթ Ֆիդեսը պատմել է, թե ինչու է «փոփ արքան» դիմակ և քթի վրա վիրակապ կրել: Նրա խոսքով, երգիչը դա արել է հեռուստադիտողների և լրատվամիջոցների ուշադրությունը գրավելու համար:

«Նա գիտեր, թե ինչպես մանիպուլացնել լրագրողներին և ինչպես հայտնվել առաջին էջերին։ 90 տոկոս դեպքերում դա աշխատում էր, հատկապես վիրակապը, որը եղել է նրա սիրած հնարքը»,-ասել է Ֆիդեսը Metro-ի հետ զրույցում։

Երգիչը ձգտել է իր կյանքը դարձնել մեծագույն գաղտնիք, սակայն դա բերեց տհաճ հետևանքների, ասել է թիկնապահը։

10 տարի աշխատելով երգչի հետ` Ֆիդեսը պնդում է, որ առօրյա կյանքում Ջեքսոնը նորմալ տղա է եղել։

Նա պատմել է Լոնդոնում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ Մայքլը ցանկություն է հայտնել այցելել աճպարար Ուրի Գելլերին․ «Նա խնդրեց մոտեցնել մեքենան մեկ ժամվա ընթացքում, որպեսզի հասցնի սանրվածք և դիմահարդարում անել ու մտնել դերի մեջ»։

Նույն շարքից