Հասարակություն 

Չիլիի ԱԳ նախարարը հաճոյախոսել է Սերգեյ Լավրովին

Երկկողմ հանդիպման ընթացքում Չիլիի ԱԳ նախարար Թեոդորո Ռիբերան հաճոյախոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիպումից առաջ Ռուսաստանի ԱԳ նախարարը դժգոհել է ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեայում իրարանցումից,  ինչին ի պատասխան Ռիբերան ասել է, որ Լավրովը միևնույնն է «հիանալի տեսք ունի»:

«Կամ շատ եք սպորտով զբաղվում, կամ քիչ եք ուտում»,-ժպիտը դեմքին ասել է Ռիբերան:

Լավրովն իր հերթին արձագանքել է` պատասխանելով՝ եթե անգամ ասի ճշմարտությունը, ապա նրան չեն հավատա։

Նույն շարքից