Մոսկվայից Մինվոդի թռչող օդանավում ծեծկռտուք է տեղի ունեցել երկու ուղևորուհիների միջև: Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Ծեծկռտուքի ժամանակ կանայք նաև հայհոյել են իրար` անտեսելով մյուս ուղևորների նկատողությունները:
Օդանավի վայրէջքից հետո կանանց տեղափոխել են ոստիկանություն: Նրանցից մեկին նույնիսկ բժշկական օգնություն է պետք եղել: