Հասարակություն 

Ամեն անգամ շփվելով նրա հետ` անկեղծորեն հիանում էի վերջինիս ինտելեկտով ու հսկայական գիտելիքներով. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Բերնադեթ Շիրակին՝ ամուսնու՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Պուտինը հատուկ շեշտել է այն հարգանքի մասին, որը Ժակ Շիրակը վայելում է իր հայրենակիցների շրջանում և այն բարձր հեղինակությունը, որը վայելում է արտերկրում:

ՌԴ ղեկավարը, Ֆրանսիայի հանգուցյալ նախագահի մասին խոսելիս, նշել է, որ վերջինս «իմաստուն և հեռատես» պետական գործիչ էր, ով հետևողականորեն պաշտպանում էր իր երկրի շահերը:

«Ռուսաստանի նախագահը նշել է, որ ամեն անգամ շփվելով Ժակ Շիրակի հետ, անկեղծորեն հիանում էր վերջինիս ինտելեկտով ու հսկայական գիտելիքներով, և նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում հավասարակշռված որոշումներ կայացնելու ունակությամբ»,-ավելացրել են Կրեմլում։

Նույն շարքից