Հասարակություն 

Ռամզան Կադիրովը հիվանդացել է

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հիվանդացել է։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարար Էլխան Սուլեյմանովը, փոխանցում է Լենտան։

«Դա նորմալ երևույթ է ցանկացած առողջ օրգանիզմի համար՝ կապված սեզոնային կլիմայական փոփոխությունների հետ»,-նշել է նախարարը։

Սուլեյմանովի խոսքերով, երկրի ղեկավարի առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում և մոտ ապագայում նա կշարունակի աշխատանքը։

Նշվում է, որ Կադիրովի ծանր հիվանդության մասին տեղեկությունները սկսել էին տարածվել Telegram-ում՝ սեպտեմբերի 26-ին: Նշվում էր, որ նրան, իբր պատրաստում են տեղափոխել Մոսկվա բուժման նպատակով։

Նույն շարքից