Միջազգային Քաղաքականություն 

Իրանը կողմ է ՄԱԿ-ի շտաբ բնակարանը Նյու Յորքից տեղափոխելուն

analitik.am

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կողմ է արտահայտվել ՄԱԿ-ի շտաբ բնակարանը Նյու Յորքից տեղափոխելու մտքին:

«Դա կարևոր որոշում է: Եթե մեզ հարցնեն, մենք կողմ կարտահայտվենք ՄԱԿ-ի շտաբ բնակարանն ավելի անվտանգ և լավ երկիր տեղափոխելուն»,-ասել է Ռոհանին:

Իրանի նախագահը նշել է, որ ՄԱԿ-ն խաղաղության տունն է, շփման տունը, իսկ ԱՄՆ-ն իրավունք չունի արգելելու անդամ երկրներին ժամանել Նյու Յորք. «ԱՄՆ-ը չպետք է օգտվի առավելությունից, որ շտաբ բնակարանն իր տարածքում է, և մուտքի վիզա տա միայն նրանց, ովքեր դուր են գալիս իրեն»:

Նույն շարքից