Հասարակություն 

Իրավապահները հազիվ թե սրա տակից դուրս գան, և վերջում էլի դիմելու են «օրենքով գողերին». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ գողականներին, «օրենքով գողերին» պատասխանատվության կանչելու նախագիծը քաոս է առաջացրել կալանավայրերում:

Ըստ տարածված տեղեկությունների, կալանավայրերում նոր բունտեր են հասունանալու: «Չար լեզուրները» այդ կապակցությամբ խոսում են, որ վերը նշված օրինագիծը հունից հանել է հատկապես «զոն նայողներին», որոնց «օդերը» կփակվեն այդ օրինագծի ընդունումից հետո:

Զուգահեռաբար, կան նաև խոսակցություններ, որ նախապատրաստվում են նաև «օրենքով գողերը»: Այսինքն, եթե որոշեն նրանց պատասխանատվության ենթարկել միայն նրա համար, որ կոչվում են «օրենքով գող», ապա այն ողջ քրեական համակարգը, որն ինչ-որ չափով դեռ նրանց կողմից կարգավորվում է՝ պահվելով որոշակի բալանսի մեջ, ամեն մի ներքին վերահսկողությունից բաց կթողնվի:

Իսկ դա խոստանում է հանցագործությունների մի այնպիսի աճ, որ իրավապահները հազիվ թե տակից դուրս գան, և վերջում էլի դիմելու են «օրենքով գողերին»՝ բալանսը վերականգնելու համար»:

Նույն շարքից