Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնաբանել են Միացյալ Նահանգների կողմից հերթական հակառուսական պատժամիջոցները, որոնք սահմանվել են ռուս զինծառայողների կողմից Սիրիա ռեակտիվ վառելիք մատակարարելու պատճառով: Այս մասին հայտնում է Լենտան։
«Քանի որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը 2015 թվականից աջակցում են Սիրիայի կառավարական ուժերին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, ստացվում է, որ Միացյալ Նահանգները բացահայտորեն կանգնել են ահաբեկիչների կողքին»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Վարչությունում նշել են, որ Ռուսաստանի համար պատժամիջոցները նոր չեն:
Դիվանագետները շեշտել են, որ երկիրը կշարունակի պայքարել Սիրիայում ահաբեկիչների դեմ, չնայած Միացյալ Նահանգների կողմից դիմադրությանը․ «Մենք խստորեն դատապարտում ենք Վաշինգտոնի քաղաքականության ցինիզմը և ոչ սկզբունքայնությունը»,-եզրափակել են արտգործնախարարությունում: