Տեսանյութեր Հասարակություն 

Երիտասարդ կինը ցուցադրաբար մերկացել է սուպերմարկետում, որպեսզի ապացուցի, որ գող չէ /տեսանյութ/

Մեքսիկայի Մեխիկո քաղաքի բնակչուհին մերկացել է անվտանգության աշխատակիցների առջև, որպեսզի ապացուցի, որ ոչ մի բան չի գողացել։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով The Sun-ին։

Համապատասխան տեսանյութը նկարահանվել է Մեքսիկայի մայրաքաղաքում գտնվող «Walmart» խանութում։ Կադրերում երևում է, թե ինչպես է աղջիկը զրուցում անվտանգության աշխատակիցների հետ, այնուհետև հանում է կիսաշրջազգեստը։ Դրանից հետո խանութի աշխատակիցը պահանջում է, որպեսզի վերջինս հանի նաև բլուզը՝ վստահ լինելու համար, որ նա ոչ մի բան չի գողացել։

Տեղեկություններ չեն հայտնվում այն մասին` արդյո՞ք աղջկան ձերբակալել են, թե՝ ոչ։

Նույն շարքից