Հասարակություն 

Ձկնորսը 272 կգ կշռող ձուկ է բռնել

Իռլանդիայի Կորկ քաղաքի բնակիչներից մեկը ձկնորսության ժամանակ բռնել է 272 կիլոգրամ կշռող ձուկ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով The Echo-ին։

Դեյվ Էդվարդսը հսկա ձկանը բռնել է Կորտմակշերի գյուղի ափերից մեկում:

Ձկնորսներ Դարեն Օ Սալիվանը և Հենկ Վելդմանն օգնել են տղամարդուն որսը ջրից դուրս հանել:

Բնապահպանական նախագծի կանոններին հետևելով՝ ձկնորսները համարակալել են բռնված տեսակը, արձանագրել դրա պարամետրերը և բաց թողել:

Նշվում է, որ այս տեսակի ձուկը համարվում է անհետացող տեսակ: Նրանց երկարությունը կարող է հասնել մինչև 4,6 մետրի, իսկ քաշը` մինչև 684 կիլոգրամի:

Այս տեսակի ներկայացուցիչներն ապրում են Ատլանտյան օվկիանոսում և սնվում փոքր ձկներով։

 

Նույն շարքից