Մասնավոր կոնտեքստից խոսքը կտրելը և դա տարածելն ամբողջ դատական իշխանության ու բոլոր դատավորների վրա, դա ներկայացնել որպես ճնշում դատական համակարգ նկատմամբ, սխալ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` խոսելով «վնգստացող դատավորների» վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարության մասին:
Բադասյանի կարծիքով, վարչապետի ցանկացած խոսք պետք է նայել ընդհանուր կոնտեքստի մեջ, թե ինչի մասին է բարձրաձայնել. «Ինքը դրանով խնդիրներն է արձանագրում»: