Հասարակություն 

Ոչինչ հավերժ չէ. ՔԿ նախագահի տեղակալը` Օսիպյանի հեռանալու մասին

Կյանքում ոչինչ հավերժ չէ, ամե ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը` խոսելով նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հեռանալու մասին. «Որպեսզի պարոն Օսիպյանի օրինակին չանդրադառնամ, իմ օրինակով կասեմ: Ոչինչ հավերժ չէ: Կյանքը դինամիկ է, այդ փոփոխությունները և ընդհանրապես փոփոխություններն ինձ չեն զարմացնում: Վերջին շրջանում էլ տեսել ենք փոփոխություններ»:

Այվազյանի խոսքերով, ինչ-որ փուլում սպասելի էր Օսիպյանի հրաժարականը:

Այվազյանը հրաժարվեց խոսել վարչապետի կոչով դատարանների մուտքերը փակելու մասին` հայտարարելով, որ իր մասնավոր կարծիքը չի ասի, եթե կհետաքրքրի պաշտոնական տեսակետը, կարելի է դիմել համապատասխան մարմնին. «Այս հարցը տարբեր հարթակներում շատ է քննարկվել, թույլ տվեք կրկին չխոսել»:

Նույն շարքից