Հասարակություն 

Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը ես հիմնավոր եմ համարում. Արդարադատության նախարար

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` խոսելով ԱԺ-ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար սկսված գործընթացի մասին, հայտարարեց, որ խորհրդարանն օգտվել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ:

Նախարարն ասաց, ՍԴ-ի ներսում քննություն է ընթանալու. «Ես Իմ քայլի ներկայացրած հիմնավորումները կարդացել եմ, թե ինչն են դիտում էական խախտման հիմնավորում: Իմ կարծիքով էլ կան խնդիրներ, որոնք ԱԺ-ի կողմից արձանագրվել են և ներկայացվել է համապատասխան փաստաթուղթ»:

Նախարարը նշեց, որ ԱԺ-ի կողմից ներկայացվել է ողջամիտ ենթադրություն որոշակի հիմնավորումներով, որ թույլ է տվել էական կարգապահական խախտում»:

Բադասյանը դիմումը հիմնավոր է համարում:

Նույն շարքից