ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը չի բացառում, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը կարող է կապ ունենալ Ստամբուլյան կոնվենցիայի հետ:
Այսօր` սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանը հայտարարեց, որ մամուլում տարբեր հրապարակումներ կան վերոնշյալի մասով. «Ես ինքս չեմ բացառում, որովհետև Ստամբուլյան կոնվենցիայի առումով եկեղեցին հստակ կեցվածք դրսևորեց, ինչը ես ողջունում եմ: Այո, չի բացառվում, որ դա նաև անհանգստություն է առաջացրել: Բայց եթե եկեղեցին այդ մասին չխոսի, ո՞վ պետք է խոսի: Եկեղեցու դիրքորոշումը շատ կարևոր է»:
Զոհրաբյանը նշեց, որ նույն Բուլղարիայում, որտեղ կոնվենցիան ճանաչվեց հակասահմանադրական, եկեղեցին դեմ էր արտահայտվել: