Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը , ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի 74-րդ նստաշրջանում, կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին հրաժարվել միջին և փոքր հեռահարության հրթիռների գործածությունից: Այս մասին հայտնում է Լենտան։
Մակեյը հիշեցրել է, որ օգոստոսին դադարեցվել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը։ Դրանից հետո, նրա խոսքով, աշխարհում ստեղծվել է հնարավորություն այնպիսի հրթիռների ի հայտ գալու համար, որոնց թռիչքը կարող է տևել մի քնաի րոպե:
Բելառուսի արտգործնախարարության ղեկավարը բոլոր երկրներին առաջարկել է սկսել հռչակագրի պատրաստումը Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռներ չկիրառելու մասին: Նա ասել է, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Մակեյը բոլոր երկրներին կոչ է արել աջակցել այս առաջարկին: