Բիզնես Հասարակություն 

Sony-ն վաճառում է VAIO համակարգիչների բիզնեսը

analitik.am

Sony ընկերությունը հայտարարել է իր VAIO համակարգիչների բաժինը Ճապոնական ներդրումային հիմնադրամին վաճառելու պլանների մասին՝ այսպիսով հաստատելով ավելի վաղ հայտնված տեղեկությունները, գրում է The Verge-ը:

 

«Ճապոնիայի արդյունաբերական գործընկերներ»-ը կվերահսկի գործարքը, որի արժեքի մասին չի հաղորդվում, և Sony-ն կդադարեցնի համակարգչային արտադրանքների մշակումը, դիզայնը և զարգացումը: Տարբեր, այդ թվում՝ համաշխարհային համակարգչային արտադրության ոլորտում կտրուկ փոփոխությունների պատճառով Sony-ն հայտարարել է, որ իր համար լավագույն լուծումը սմարթֆոնների ու պլանշետների վրա կենտրոնանալն է և իր համակարգչային բիզնեսը նոր ընկերության փոխանցելը:

 

Սպասվում է, որ գործարքը կավարտվի մինչև հուլիսի վերջ, և նոր ընկերությունն ի սկզբանե կկենտրոնանա Ճապոնիայում VAIO բրենդի համակարգիչներ վաճառելու վրա:

Նույն շարքից