«HushHush» մանկական հագուստի խանութը կազմել է երեխաների անունների ցուցակ, որոնք կարող են հաջողություն բերել այդ անունը կրողներին։ Այս մասին հայտնում է Լենտան:
Ցանկում կան 10 իգական և 10 արական անուն, որոնք ամենից հաճախ հանդիպում են միլիարդատերերի երեխաների շրջանում:
Ցանկը կազմելու համար խանութն օգտագործել է հաճախորդների ներքին տվյալները, ինչպես նաև Միացյալ Թագավորության 1000 ամենահարուստ մարդկանց ցանկը՝ Sunday Times-ից:
Տղաների համար ամենատարածված անունները, որոնք կարող են հաջողություն բերել, հետևյալն են` Ջոն, Դեյվիդ, Թոմ, Վոնգ, Բիլ, Չարլզ, Մայքլ, Ռոբերտ, Մուհամեդ և Ջիմ:
Միլիարդատերերի աղջիկ երեխաների շրջանում առավել հաճախ հանդիպում են Մերի, Ջուդիթ, Սոֆյա, Աննա, Վիկտորյա, Էլիզաբեթ, Էբիգեյլ, Կիմ, Մաքենզի և Քիրստեն անունները:
Խանութի հիմնադիր Աարոն Հարփին հույս է հայտնել, որ ցանկը կօգնի ապագա ծնողներին ընտրել երեխայի համար «իդեալական» անունը և մեծացնել կյանքում հաջողության հասնելու նրա շանսերը․ «Ծնողները միշտ ցանկանում են լավագույնը տալ իրենց երեխային: Հուսով ենք, որ այս ցանկը կօգնի մայրերին և հայրերին իրենց երեխաներին ավելի լավ կյանք տալ»,-ասել է նա: