Հասարակություն 

Բողոքի ակցիա ու նստացույց` կառավարության մոտ

«Սանիտեքի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ` հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ընկերության աշխատակիցները, ովքեր մի քանի շաբաթ ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի մոտ, այսօր հավաքվել են արդեն կառավարության մոտ, քանի որ այդպես էլ չեն ստացել իրենց հարցի լուծումը:

Հիշեցնենք, որ «Սանիտեքից» հայտնում են, թե քաղաքապետարանից գումարը չեն փոխանցել, դրա համար դժվարություններ կան աշխատավարձի մասով, իսկ քաղաքապետարանից հայտնում են, որ չեն փոխանցել միայն գումարի այն մասը, որն ընկերությունը պարտավորվել է վճարվել որպես տուգանք:

Նույն շարքից