Իր գրասենյակից դուրս հեռախոսազանգերի համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգտագործում ոչ թե հասարակ բջջային հեռախոս, այլ` մի քանի աստիճանի պաշտպանվածությամբ հատուկ հեռախոս: Այս մասին «Московский комсомолец» թերթին տված հարցազրույցում հայտնել է Կրեմլի իրազեկ աղբյուրը:
«Կան պաշտպանության մի քանի աստիճաններ, ներառյալ ազդանշանային խլացումը և գաղտնալսումը: Հավանականությունը, որ երկու ուժերի ղեկավարների միջև պաշտոնական զրույցը կգաղտնալսվի, զրոյական է:
Ընդհանրապես, հատուկ կապն օգտագործվում ռազմական արբանյակներով: Ազդանշանը (նույնիսկ եթե ինչ-որ մեկը որսում է այն) կոդավորված է գաղտնի մեխանիզմների միջոցով: Գաղտնազերծման համար կպահանջվի ավելի քան մեկ տարի»,-ասել է աղբյուրը:
Աղբյուրը նաև հստակեցրել է, որ օտարերկրյա քաղաքական գործիչների հաղորդակցությունը Ռուսաստանի ղեկավարի հետ միշտ էլ տեղի է ունենում թարգմանչի օգնությամբ և կազմակերպվում է հատուկ դիվանագիտական ուղիներով: