Տեսանյութեր Հասարակություն 

Ոստիկանները գնդակահարել են կարաոկե ակումբ ներխուժած հսկա խոզին /տեսանյութ/

Չինական Շուանշան քաղաքում 143 կգ կշռող վայրի խոզը ներխուժել է կարաոկե ակումբ։ Այս մասին հայտնում է Լենտան։

Կենդանին, օգտվելով գլխավոր մուտքի դռան բաց լինելուց, ներխուժել է հաստատություն։ Վայրի խոզը կոտրել է ներսում եղած աթոռներն ու սեղանները։ Տեսախցիկների նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես է կենդանին սլանում ակումբի միջանցքներով և վախեցնում այցելուներին։

Ակումբի աշխատակիցներին հաջողվել է սենյակներից մեկում փակել վայրի խոզին և ոստիկանություն կանչել։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները գնդակահարել են կենդանուն․ «Ղեկավարությունից հրահանգներ ստանալուց հետո օգտագործել ենք դիպուկահար հրացան՝ խոզին սպանելու համար»,-ասել է իրավապահներից մեկը՝ հավելելով, որ ստիպված է եղել երեք անգամ կրակել նախքան կենդանին կմահանար։

Նույն շարքից