Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրամայել է գտնել այն տղամարդուն, որը տեսանկարահանել է Գրոզնիում «Գրանդ պարկ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը` դա անելով երգելով: Այս մասին հայտնում են հանրապետությունում արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Չեչնիայի առաջնորդը դատապարտել է տեսանյութի հեղինակին այն բանի համար, որ նա ուրախանում է մարդկանց դժբախտությամբ․ «Ինչի՞ց է նա ուրախանում: Որ ինչ-որ մեկը կորցրել է իր ունեցվածքը, խանութը, որի շնորհիվ նա իր ապրուստն է վաստակում և որի միջոցով ապահովում է իր ընտանիքը»,-վրդովված ասել է Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարը հանձնարարել է նաև պարզել, թե ով է տարածել կեղծ լուրերն այն մասին, որ հրդեհի հետևանքով երեխաներ են տուժել։
Նրա խոսքերով, աուդիոձայնագրություններից մեկում լսվում է, թե ինչպես են մայրերը պատմում, որ տեսել են առևտրի կենտրոնից դուրս բերվող այրված երեխաների․ «Ինչպե՞ս կարելի է նման բան հորինել։ Որքան ցածր պետք է լինել՝ չունենալով ոչ մի ընդհանուր բան կրոնի հետ, որպեսզի այդպիսի բան հորինել, և ուրախանալով դա տարածել»․-հավելել է Չեչնիայի ղեկավարը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, «Գրանդ պարկ» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել, այրվել է 700 մ տարածք։ Բոլոր աշխատակիցներն ու այցելուները ժամանակին տարհանվել էին, արդյունքում ոչ ոք չէր տուժել։