Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ վրացական իշխանությունները, Ռուսաստանի ճնշման ներքո, կարող են հրաժարվել երկրի՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը միանալու ճանապարհից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Սաակաշվիլին չի բացառել, որ Վրաստանն ու Ռուսաստանն առհասարակ կարող են դառնալ մեկ երկիր, քանի որ, նրա կարծիքով, Ռուսաստանի ղեկավարության ծրագրերը ներառում են ԽՍՀՄ-ի վերականգնում մինչև 2024 թվականը:
«Պուտինը որոշել է մինչև 2024 թվականը վերականգնել Խորհրդային Միությունը և նախատեսում է միավորել Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Բելառուսը, Ուկրաինայի հիմնական մասը, բացառությամբ` արևմտյան: Սա է նրա ծրագիրը»,-շեշտել է նա:
Վրաստանի նախկին ղեկավարը չի նշել, թե որտեղից իրեն այդ տեղեկությունը․ «Այժմ կա շատ մեծ դավադրություն վրաց պետականության դեմ: Ի՞նչ դավադրություն է սա: Ես ձեզ կասեմ, թե ինչ է կատարվում Վրաստանում: Նախ և առաջ, Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի ղեկավարության հետ Վրաստանի չեզոք կարգավիճակի վերաբերյալ: Նրանք ցանկանում են, որպեսզի հայտարարվի, որ Վրաստանը երբեք չի մտնի ՆԱՏՕ և Եվրամիություն»,-մեկնաբանել է նա Ռուսաստանի իշխանությունների ծրագրերը: