Իրավական գլխավոր 

Նիստին մասնակցել է նաև Գագիկ Խաչատրյանը. Դատարանի որոշման օրն ու ժամը հայտնի է

Այսօր` սեպտեմբերի 27-ի, Վերաքննիչ քրեական դատարանը քննել է նախկին ֆիննախ Գագիկ Խաչատարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման մասով պաշտպանական թիմի բողոքը:

Դատական նիստն ավարտվել է, դրան մասնակցել է նաև Խաչատրյանը:

Ինչպես լրագրողներին հայտնեց Խաչատրյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը, դատարանն իր որոշումը կհրապարակի սեպտեմբերի 30-ին, ժամը 09:30:

Փաստաբանը չասաց` Գագիկ Խաչատրյանը ելույթ ունեցել է, թե` ոչ:

Նախկին նախարարը հիմա գտնվում է ԱԱԾ մեկուսարանում:

Նույն շարքից