Հասարակություն 

Ի՞նչն է ստիպել արգելել նկարահանել առանձնատները. Բա ասում էիք ժողովուրդն ա որոշում ամեն ինչ...

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Բա ու՞ր մնաց դեմոսը...

Նկարահանման թույլտվություն...
Յա..., իրոք՞...
Բա ասում էիք՝ ժողովուրդն ա որոշում ամեն ինչ...
Եթե ժողովուրդն իրավունք ունի բացել կառավարության շենքի դռները, արգելափակել դատարանները և անարգել խուժել ԱԺ վարչական տարածքը, բա ինչի՞ չեն թողնում այդ նույն ժողովրդին ծառայող լրատվամիջոցները նկարահանեն կառավարական առանձնատները:
Հետաքրքիր ա՝ ի՞նչ է թաքցվում այդ վերանորոգվող տներում:
Համարյա հավատում եմ, որ ոչ վարչապետն է միլիոններ թաքցնում, ոչ էլ ապառիկով հեռուստացույց գնած ԱԺ նախագահը...
Բա ուրեմն՝ ի՞նչն է ստիպել արգելել նկարահանել առանձնատները...
Լավ էլի...
»,- գրում է Պետրոսյանը։

Նույն շարքից