Հասարակություն 

Հոկտեմբերի 1-ից ռուսներին կարգելվի պատշգամբներում ծխել և խորոված անել

Ինչպես հայտնում է Настоящее Время-ն, հոկտեմբերի 1-ից ՌԴ-ում կարգելվի պատշգամբներում ծխել։

ՌԴ ԱԻՆ-ում հայտարարել են, որ այսուհետ արգելվում է տների, հանրակացարանների և հյուրանոցների պատշգամբներում բաց կրակ օգտագործել:

Դրանից բացի՝ քաղաքացիներն իրավունք չունեն պատշգամբում խորոված անել և մոմեր վառել:

Ֆիզիկական անձանց կարգը խախտելու դեպքում նախատեսվում է տուգանել 3 հազար ռուբլի գումարով:

Ըստ վիճակագրության՝ հրդեհների 60%-ի պատճառը պատշգամբներում ծխախոտ օգտագործելն է:

 

Նույն շարքից